Նորություններ

Լրատվություն

Բուլղարիա -Հայաստան. պետական կառավարման խնդիրներն ընդհանուր են

07.12.2007

Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման վարչական բարեփոխումների նախարարի տեղակալ Բուժկա Լուկիչը, Սոֆիա մարզի փոխմարզպետ Ստոյան Ստոյանովը, Պերնիկ մարզի մարզպետ Իվան Դիմիտրովը եւ պատվիրակության այլ անդամներ դեկտեմբերի 5-ին հանդիպեցին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Իսախանյանը, ՔԾԽ նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը եւ ՔԾԽ գիտակրթական վարչության պետ Գեղամ Սարգսյանը:

ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը հյուրերին ներկայացրեց նախարարության կառուցվածքը։ Տեղեկացրեց, որ 2005 թվականից գործում է «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքը: Համայնքային ծառայությունը համակարգվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից: Վերջինս էլ միջոցներ է հատկացրել համայնքային ծառայողների առաջին վերապատրաստման համար, ինչն իրականացնում է Հայաստանի համայնքների հանրապետական ասոցիացիան: Փոխնախարարը բուլղարացի հյուրերի հետ խոսեց նաեւ Երեւանի կարգավիճակի փոփոխության մասին՝ նշելով, որ ԱԺ-ում քննարկվում է «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման» մասին ՀՀ օրենքի նախագիծը:

Բուլղարիայի Հանրապետության պետական կառավարման վարչական բարեփոխումների նախարարի տեղակալ Բուժկա Լուկիչն ասաց, որ իրենց նախարարությունը շատ երիտասարդ է, սակայն արդյունավետ գործունեություն իրականացնելու մեծ հավակնություններ ունի: Իսկ նախարարությունում ներդրված էլեկտրոնային կառավարման համակարգը , նրա գնահատմամբ, մեծ քայլ է կոռուպցիայի դեմ պայքարի գործում:

Վաչե Տերտերյանը տեղեկացրեց, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում եւս ներդրված է էլեկտրոնային կառավարման համակարգ: Նա առաջարկեց սերտացնել Բուլղարիայի եւ Հայաստանի մարզերի փոխհամագործակցությունը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին