Նորություններ

Լրատվություն

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռամոդանովսկուն

25.10.2007

Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության տնօրեն Կոնստանտին Ռամոդանովսկուն:

Քննարկվեցին Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության վերջին փոփոխություններին, աշխատանքային միգրացիայի կարգավորմանը, ռեադմիսիոն պայմանագրի կնքմանը վերաբերող հարցեր:

Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը մեծ ուշադրությամբ հետեւում է ՌԴ-ում միգրացիոն ոլորտում կատարվող նորություններին, քանի որ Հայաստանից միգրացիոն հոսքերի 60-70 տոկոսն ուղղված է դեպի այդ երկիր։ Կողմերը կարեւորեցին ջանքերի համատեղումը ՌԴ-ում գտնվող եւ նոր մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին միգրացիոն ոլորտում իրականացվող քաղաքականությանն ու նորություններին իրազեկելու գործում։

Կոնստանտին Ռամոդանովսկին ՀՀ փոխվարչապետին տեղեկացրեց, որ Ռուսաստանի Դաշնությունում իրականացվող փոփոխություններն ուղղված են աշխատանքային միգրացիայի հնարավորինս կարգավորմանը եւ հատկապես՝ անհրաժեշտ փաստաթղթերի պարզեցմանը։

Փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունն արդեն հավանություն է տվել Ռուսաստանի Դաշնության հետ Ռեադմիսիոն պայմանագրի գաղափարին եւ պատրաստ է այդ ուղղությամբ բանակցություններ սկսել:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաեւ ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության եւ ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության միջեւ կնքվելիք համագործակցության համաձայնագրին: Փաստաթղթով կկարգավորվեն երկու պետություններում օրենսդրական փոփոխությունների մասին տեղեկատվության ու փորձի փոխանակման, ինչպես նաեւ համատեղ կադրերի պատրաստման հարցերը:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79

Բաժանորդագրում նորություններին