Կադրային ապահովում

Թափուր աշխատատեղեր

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ և ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ (ԱՅՍՈՒՀԵՏ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ) ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ` ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

 1. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Արագածոտնի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) հաշվառման, վերլուծության և քարոզչության բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 31-3.3-12)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության ու պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկման ու լուծման աշխատանքներին: Մասնակցում է հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման և դրանց պատճառների վերլուծության իրականացման աշխատանքներին` հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման միջացառումների մշակման համար: Մասնակցում է քարոզչության իրականացման աշխատանքներին` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մասնակցում է հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի վերլուծության և վիճակագրական խմբավորման հիման վրա համապատասխան եզրակացությունների նախապատրաստման, նախազգուշական միջոցառումների մշակման աշխատանքներին:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 15.03.2016թ` ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

 2. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Շիրակի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) տեսչական բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 31-3.3-36)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներին: Մասնակցում է բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալու աշխատանքներին: Մասնակցում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների և հետազոտությունների իրականացման աշխատանքներին` կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում: Մասնակցում է շենքերը և շինությունները շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին: Մասնակցում է բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկմանը:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 17.03.2016թ` ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

 3. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) տեսչական բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 31-3.1-62)

Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներին: Իրականացնում է բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալու աշխատանքներին: Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների և հետազոտությունների իրականացման աշխատանքներին` կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում: Իրականացնում է շենքերը և շինությունները շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին Իրականացնում է բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկմանը:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 22.03.2016թ` ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

 4. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) տեսչական բաժնի (այսուհետ` Բաժին) գլխավոր մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 31-3.1-63)

Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներին: Իրականացնում է բնակավայրերի, շենքերի և շինությունների նախագծման, կառուցման և շահագործման, հիմնանորոգման ու վերակառուցման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների կիրառման մասին եզրակացություններ տալու աշխատանքներին: Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստուգումների և հետազոտությունների իրականացման աշխատանքներին` կազմակերպություններում, հիմնարկներում, բնակելի շենքերում և առանձնատներում: Իրականացնում է շենքերը և շինությունները շահագործման ընդունող հանձնաժողովների աշխատանքներին Իրականացնում է բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկմանը:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 24.03.2016թ` ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

 5. Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության Սյունիքի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության (այսուհետ` Տեսչություն) հաշվառման, վերլուծության և քարոզչության բաժնի (այսուհետ` Բաժին) առաջատար մասնագետ-տեսուչ (ծածկագիր` 31-3.3-42)

Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բնակավայրերում և օբյեկտներում հրդեհային և տեխնիկական անվտանգության ու պահպանության կազմակերպմանը վերաբերող հարցերի քննարկման ու լուծման աշխատանքներին: Մասնակցում է հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառման և դրանց պատճառների վերլուծության իրականացման աշխատանքներին` հրդեհների առաջացմանը նպաստող պատճառների ու պայմանների վերացման միջացառումների մշակման համար: Մասնակցում է քարոզչության իրականացման աշխատանքներին` համագործակցելով զանգվածային լրատվության միջոցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ: Մասնակցում է հրդեհների, տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի վերլուծության և վիճակագրական խմբավորման հիման վրա համապատասխան եզրակացությունների նախապատրաստման, նախազգուշական միջոցառումների մշակման աշխատանքներին:
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Մրցույթը կկայանա 29.03.2016թ` ժամը 10:00-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության շենքում (ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8)

նշված թափուր պաշտոնները զբաղեցնելու համար նաև պահանջվում է`
• բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության պաշտոններում, կամ համայնքային ծառայության պաշտոններում առնվազն մեկ տարվա ստաժ, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական, կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ, կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ մինչև 2020 թվականի հունվարի 1-ը պետական կառավարման ոլորտի առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ.
• պաշտոնների անձնագրերի 10-րդ կետի 2) ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն, անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.
• համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
• անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1-2):

Դիմող ՀՀ քաղաքացիները Նախարարություն պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը / բնօրինակների հետ միասին/`

• դիմում` մրցութային հանձնաժողովի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
• կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
• աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները,
• արական սեռի անձինք` նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանքը,
• մեկ լուսանկար` 3x4սմ չափսի,
• անձնագրի պատճենը:

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 12.02.2016թ.

Փաստաթղթերն ընդունվում են միայն աշխատանքային օրերին` ժամը 9.30-ից մինչև 12.30-ը:
Դիմող ՀՀ քաղաքացիները մրցույթի պետք է ներկայանան ՀՀ անձնագրով:

ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմում քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար կարող են դիմել նախարարության աշխատակազմ:
( ք. Երևան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8, հեռ. 31-77-30)

Հայտարարված է` 29.01.2016

Վերջին ժամկետը` 12.02.2016

Հասցե` Հայաստանի Հանրապետություն, Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3
Հեռ.` (010) 31-78-30



← Վերադառնալ ցուցակին

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին