ՀՀ տարածքային կառավարման ԵՎ ենթակառուցվածքների նախարար

Նախարարի ուղերձը

 

Հարգելի բարեկամ

Տարածքային քաղաքականություն վարելու նպատակը համաչափ և կայուն զարգացող բարեկեցիկ երկիրն է: Հայաստանի Հանրապետության, նրա առանձին տարածքների զարգացման մակարդակների անհամաչափությունը պահանջում է տարածքների զարգացման քաղաքականության մշակում և իրագործում, որը հնարավորություն կտա ապահովել հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական քաղաքականության իրականացման արդյունավետությունը:

Մեր երկրի յուրաքանչյուր վարչատարածքային միավոր ունի իր ուրույն առանձնահատկությունը և բնորոշ գծերը, որոնք մենք հաշվի ենք առնելու տարածքային կառավարում իրականացնելիս: Գոյություն ունեցող բազմաթիվ խնդիրներին փորձելու ենք գտնել համակարգային լուծումներ: Մեր աշխատանքն ուղղված է լինելու տարածքային համաչափ զարգացման, տեղական կառավարման ապակենտրոնացման, համայնքներում ծառայութունների հասանելիության մեծացման և տարածքների տնտեսական զարգացման ապահովմանը:

Սիրելի բարեկամ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող և կարևոր տեղեկություններ: Մենք նպատակ ունենք տեղեկատվություն տրամադրել համակարգում իրականացվող ծրագրերի ու բարեփոխումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ։

Հարգանքով՝ Սուրեն Պապիկյան

Թեժ գիծ

Հեռ. (010)51-13-79, (010)51-13-09, (011)52-65-73

Բաժանորդագրում նորություններին