Ղեկավար կազմ

 

Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն

ՊՈԱԿ-ի տնօրեն
Լևոն Ռաֆիկի Վարդանյան

Լ. Ռ. Վարդանյանը ծնվել է 1954թ մարտի 27-ին, ք. Երևանում:

1971թ. Ընդունվել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետ և 1976թ. ավարտել է Երևանի նորաստեղծ ժողովրդական տնտեսության ինստիտուտը, ստանալով տնտեսագետի մասնագիտություն:

1990թ. ավարտել է ԽՍՀՄ մինիստրների խորհրդին առընթեր ժողտնտեսության ակադեմիան` տնտեսության կառավարում մասնագիտությամբ: Լ. Վարդանյանը պաշտպանել է գիտական թեզ և ստացել տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Հայաստանի Հանրապետության հիդրոօդերևութաբանության համակարգում աշխատում է 1985 թվականից, նախ, որպես ԽՍՀՄ Հիդրոմետպետկոմիտեի ՀԽՍՀ հիդրոօդերևութաբանական վարչության պետի տեղակալ, 1993թ.` ՀՀ Կառավարությանն առընթեր հիդրոօդերևութաբանության վարչության պետի տեղակալ, իսկ 2002թ.` «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» Պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն: 2003 թվականից Անկախ Պետությունների Համագործակցության Հիդրոօդերևութաբանության միջպետական խորհրդի անդամ է:

2005 թվականից ՀՀ կառավարության որոշմամբ նշանակվել է Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ:

ՀՀ զինված ուժերի պահեստի սպա է` ավագ լեյտենանտի կոչումով:

Նրա ղեկավարությամբ Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը 2008թ. արդյունքներով «Ծառայությունների որակի ապահովման բնագավառում ձեռք բերված նշանակալի արդյունքների և որակի կառավարման արդյունավետ մեթոդների ներդրման համար» արժանացել է ՀՀ կառավարության ամենամյա մրցանակին:

Լ. Վարդանյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով, «ՀՀ ԱԻՆ պատվավոր աշխատակից» մեդալով, արժանացել է տարբեր նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարների պատվոգրերի և շնորհակալագրերի: Հեղինակել է բազմաթիվ գիտական աշխատություններ, որոնք ներդրվել են պրակտիկայում, հրատարակվել տեղական և միջազգային գիտական հանդեսներում:
Ամուսնացած է, ունի տղա և աղջիկ:

Հասցեն`

ՀՀ, 375002 Երևան, Լեոյի 54
Հեռախոս` (3741) 53 03 16
Ֆաքս` (3741) 53 29 52

Տնօրենի տեղակալ
Համլետ Անուշավանի Մելքոնյան

Ծնվել է 1946թ. փետրվարի 1-ին, Աշտարակի շրջան գ. Ավանում:

1963-1968թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ մեխանիկա- մաթեմատիկական ֆակուլտետը:

1974-1977թթ. եղել է, որպես ասպիրանտ Հիդրոմետ կենտրոնում (Մոսկվա):

1968թ.-ից աշխատել է Հիդրոմետեորոլոգիայի և Էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնում, սկզբից որպես կրտսեր գիտաշխատող, այնուհետև ավագ գիտաշխատող, հետո տնօրեն,

1999-2003թթ. Հայպետհիդրոմետի Կլիմայի ուսումնասիրության կենտրոնի պետ,

2003-2009թթ. Հայպետհիդրոմետի Հիդրոմետեորոլոգիայի և Էկոլոգիայի գիտակիրառական Կենտրոնի պետ, փոխտնօրեն,

2009թ.-ից տնօրենի տեղակալ:

Ֆիզիկոմաթեմատիկական գիտությունների թեկնածու է, 2000թ.ից դոցենտ:

Ունի 60-ից ավելի տպագրված գիտական հոդվածներ` նվրված հիդրոմետեորոլոգիային, կլիմատոլոգիային, այլընտրանքային էներգետիկային և էկոլոգիային:

Ամուսնացած է, ունի տղա և աղջիկ:

 

Տնօրենի տեղակալ
Արմեն Թելմանի Դպիրյան

Ծնվել է 1958թ-ի դեկտեմբերի 1-ին: 1976-1980թթ. սովորել և ավարտել է Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի ֆիզիկայի ֆակուլտետը:

1980-ին աշխատել է Մասիսի շրջանի Գեղանիստ գյուղում որպես ֆիզիկայի և աստղագիտության ուսուցիչ: Նույն ժամանակահատվածում համատեղության կարգով աշխատել է մանկավարժական ինստիտուտում որպես ուսուցման վարպետ:

1980-1986թթ. ընտրվել է ուսուցչական կոմերիտմիության կազմակերպության առաջին քարտուղար:

1981-1983թթ.-ին սովորել և ավարտել է Մարքսիզմ-Լենինիզմ համալսարանի միջազգային հարաբերության ֆակորլտետը` կարմիր դիպլոմով:

1986թ-ին ընդունվել է հիդրոօդերևութաբանության վարչություն որպես ինժիներ:

1996թ-ին չափիչ միջոցների ծառայության պետ:

2000թ-ին նշանակվել է Տեխնիկայի ապահովման կենտրոնի պետ:

2007թ-ին Տեխնիկայի կենտրոնի պետ-փոխտնօրեն:
2008թ-ից Տնօրենի տեղակալ:

1987թ. ավարտել է Սանկտ-Պետերբուրգի Ստանդարտացման և չափաբանության Համամիութենական ինստիտուտի ղեկավար և ինժիներատեխնիկական աշխատողների որակավորման բարձրացման դասընթացները ստանդարտացման, արտադրանքի որակի և չափաբանության բնագավառում, ստանալով հիդրոօդերևութաբանական չափիչ միջոցների գերատեսչական ստուգողի որակավորում:

1989թ-ին ավարտել է Երևանի Ստանդարտների և չափաբանության ինստիտուտի որակավորման բարձրացման դասընթացները` Ստանդարտների պետական հսկողություն մասնագիտացման որակավորումով:
Ամուսնացած է, ունի տղա և աղջիկ:

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին