Պատմական ակնարկ

V դար - Մովսես Խորենացին իր «Հայոց պատմությունը» աշխատությունում նկարագրել է Հայկական լեռնաշխարհի կլիման
VII դար - Անանիա Շիրակացին նկարագրել է ամպերի շարժումը, և եղանակի փոփոխությունը
XIX դար - Խաչատուր Աբովյանը նկարագրել է Երևանի կլիման
1843 թ. - Ալեքսանդրապոլում (ք. Գյումրի) բացվել է Հայաստանում առաջին օդերևութաբանական կայանը
1844 թ. - Երևանում բացվել է օդերևութաբանական կայան
1856 թ. - Կատարվել են հիդրոլոգիական ուսումնասիրությունները և առաջին անգամ փորձ է արվել կազմել Սևանա լճի ջրային հաշվեկշիռը
1885 թ. - Օդերևութաբանական կայան է բացվել Ջալալօղլիում (Ստեփանավան)
1889-1907 թ.թ. - Սևանա լճի ավազանում կատարվել են արշավախմբային հիդրոլոգիական ուսումնասիրություններ, որոնք հիմք են հանդիսացել լճի ջրօգտագործման նախագծի համար
1914 թ. - Հիդրոօդերևութաբանական ցանցում գործել են 24 օդերևութաբանական կայաններ և 17 հիդրոլոգիական դիտակետեր
1921 թ. - Երևանի օդերևութաբանական կայանում սկսել են իրականացնել ագրոօդերևութաբանական դիտարկումներ
1924 թ. - Հայաստանի ջրային տնտեսության կազմում ստեղծվել է հիդրոմետրիական – հիդրո չափական ծառայություն
1925 թ. - ՀՍՍՌ ժողկոմխորհին կից ստեղծվել է օդերևութաբանական ծառայություն
1926 թ. - Հիմնվել է Սևանա լճի հիդրոօդերևութաբանական ուսումնասիրությունների բյուրո:
1928 թ. - Սևանա լճի հիդրոօդերևութաբանական բյուրոյում կատարվել են առաջին ակտինոմետրիական դիտարկումները
1929 թ. - Արագած լեռան ստորոտին (ծովի մակերևույթից 3227մ ) բացվել է առաջին դժվարամատչելի օդերևութաբանական կայանը
1930 թ. -
• ՀՍՍՌ ժողկոմխորհի որոշմամբ ստեղծվել է Հիդրոօդերևութաբանական կոմիտեն:
• Սկսվել են ավիացիայի օդերևութաբանական սպասակման աշխատանքները:
1932 թ. - Ստեղծվել է օդերևութաբանական կանխատեսումների ծառայությունը:
1933 թ. - Կատարվել են առաջին աերոլոգիական շարոպիլոտային դիտարկումները:
1934 թ. - Երևանի օդանավակայանում բացվել է առաջին ավիաօդերևութաբանական կայանը:
1937 թ. - Ստեղծվել է հիդրոլոգիական կանխատեսումների ծառայությունը:
1938 թ. -
• Երևանում բացվել է առաջին մասնագիտացված ագրոօդերևութաբանական կայանը:
• Հրատարակվել է Հայաստանի կլիմայի մասին առաջին աշխատությունը:
• Հրատարակվել է առաջին հիդրոլոգիական տարեգիրը:
1939 թ. - Ստեղծվել է հիդրոօդերևութաբանական սպասարկումների ինքնաֆինանսավորվող կազմակերպություն (Հաշվարկների և տեղեկանքների բյուրո):
1940 թ. - Կոմիտեն վերակազմավորվել է ՀՍՍՀ Հիդրոօդերևութաբանական ծառայության վարչության
1948 թ. - Սկսվել են մթնոլորտի վերին շերտերի ռադիոզոնդարկումները:
1954 թ. - Բացվել է «Երևան-Արաբկիր» օդերևութաբանական կայանը:
1957 թ. - Սևանի ավազանի հիդրոօդերևութաբանական կայանների և դիտակետերի բազայի վրա ստեղծվել է Վ. Կ. Դավիդովի անվան Սևանի հիդրոօդերևութաբանական դիտարանը:
1958 թ. - Ստեղծվել է Հիդրոօդերևութաբանական նյութերի պետական ֆոնդի բաժին:
1961 թ. - Սկսվել են օդի , հողի և ձյան ռադիոակտիվ աղտոտվածության դիտարկումներ:
1962 թ. - Հիդրոօդերևութաբանական ցանցը հասել է իր առավելագույն քանակին` գործել են 82 օդերևութաբանական կայաններ, 46 օդերևութաբանական և 163 հիդրոլոգիական դիտակետեր:
1964 թ. - Սկսվել են հակակարկտային աշխատանքները /Աշտարակի ջոկատ/:
1965 թ. -
• Ստեղծվել է Անդրկովկասի հիդրոօդերևութաբանական գիտահետազոտական ինստիտուտի Երևանյան մասնաճյուղը:
• Կատարվել են օդի և ջրի քիմիական աղտոտվածության դիտարկումներ:
1971 թ. - Սևանա լճի ավազանում արհեստական տեղումներ առաջացնելու ուղղությամբ իրականացվել են փորձարկումներ:
1974 թ. - Խոսրովի արգելոցում տեղադրվել է առաջին ավտոմատ ռադիոօդերևութաբանական կայանը:
1978 թ. - Սկսվել է ջրերի համապետական հաշվառումը, Պետական ջրային կադաստրի վարումը
1979 թ. - ՀՍՍՀ Հիդրոօդերևութաբանական ծառայության վարչությունը վերակազմավորվել է ՀՍՍՀ հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության հանրապետական վարչության:
1992 թ. -
•Հայաստանի Հանրապետությունը միանալով համաշխարհային հիդրոօդերևութաբանական կազմակերպության (ՀՕԿ) Կոնվենցիային անդամակցել է ՀՕԿ-ին:
• Հայաստանի Հանրապետության կառավարության հունիսի 30-ի N382 որոշմամբ Հիդրոօդերևութաբանության և բնական միջավայրի վերահսկողության հանրապետական վարչությունը վերանվանվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հիդրոօդերևութաբանության վարչության:
• Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է "Հիդրոօդերևութաբանության բնագավառում համագործակցության մասին" ԱՊՀ միջպետական համաձայնագիր:
1995 թ. - Գրաֆիկական և անալոգային ինֆորմացիայի ընդունման համար տեղադրվել է RETIM- AEROMET ֆրանսիական արբանյակային համակարգը
1996 թ. - «Զվարթնոց» ԱՕԿ-ում տեղադրվել է անգլիական SADIS համակարգը
1997 թ. - Կլիմայական տվյալների հոսքի կառավարման համար տեղադրվել է ամերիկյան «CLICOM» համակարգը և ստեղծվել է հիդրոօդերևութաբանական տվյալների բանկը:
1998 թ. -
• ՀՕԿ-ի Գլոբալ հեռահաղորդակցման համակարգի հետ ինֆորմացիայի փոխանակման համար տեղադրվել է ֆրանսիական «MESSIR-COMM» համակարգը:
• Իրականացվել է գեոմագնիսական դաշտի վիճակի կանխատեսումների մասին ինֆորմացիայի ստացումը:
2000 թ. -
• Տեղադրվել է աերոլոգիական նավիգացիոն արբանյակային «DIACORA II» համակարգը:
• ՀՕԿ-ի աջակցությամբ ստացվել և գործարկվել է Դոբսոնի սպեկտրոֆոտոմետրը (Գերմանիա), որի միջոցով սկսվել են օզոնի ուսումնասիրության աշխատանքները:
2002 թ. - Հայաստանի Հանրապետության կառավարության նոյեմբերի 28-ի «Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և այդ կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին "N1872-Ն որոշմամբ ստեղծվել է "Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն" պետական ոչ առևտրային կազմակերպությունը : Ծառայության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության:
2004 թ. - ՀՀ Կառավարության հունիսի 3-ի «Հայաստանի հանրապետության երկրաբանի, օդերևութաբանի, բնապահպանի, հողաշինարարի և գեոդեզիայի օրերը նշելու մասին» ՀՀ կառավարության N 936-Ն որոշման համաձայն մարտի 23-ը հանրապետությունում նշվում է որպես օդերևութաբանի օր:
2009 թ. - Մարտի 19-ի "Արտադրանքի և ծառայությունների որակի ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության 2008թվականի մրցանակներ շնորհելու մասին" N 274-Ա որոշմամբ «Հայաստանի հիդրոօդեերևութաբանության և մոնիթորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ին շնորհվել է ՀՀ կառավարության ամենամյա մրցանակը:

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին