Համաժողովներ

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողով

Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողով. անցկացվել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում (համաժողովի վերաբերյալ մանրամասն` այստեղ):

 

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներ

 

Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովներն սկսել են անցկացվել 2011թ-ից` Հայաստանի մարզերի ու Ռուսաստանի ռեգիոնների միջեւ տարբեր ուղղություններով համագործակցության խորացման ու զարգացման հարցերի քննարկման նպատակով: Երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային մակարդակով առկա է փոխգործակցության մեծ ներուժ, եւ համաժողովները խնդիր ունեն նպաստել նաեւ այդ ներուժի բացահայտմանը, միջտարածաշրջանային մակարդակով գործակցության նոր ուղղությունների նախանշմանը, նոր կապերի հաստատմանը:

Համաժողովները կազմակերպվում են ՀՀ Նախագահի եւ ՌԴ Նախագահի աշխատակազմերի աջակցությամբ: Մասնակցում են բարձրաստիճան պաշտոնյաներ, պետական կառույցների ղեկավարներ, ՀՀ մարզերի եւ ՌԴ ռեգիոնների ղեկավարներ, գործարարներ, փորձագետներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի շրջանակում անցկացվում են տարբեր ոլորտներում փոխգործակցության հարցերին նվիրված թեմատիկ քննարկումներ` համապատասխան պետական մարմինների, տարածաշրջանների, գործարար ու փորձագիտական շրջանակների ներկայացուցիչների մասնակացությամբ: Քննարկումներն ամփոփվում եւ ներկայացվում են համապատասխան մարմիններին` հետագա քաղաքականությունը մշակելիս հաշվի առնելու համար:

Համաժողովների շրջանակում ավանդաբար կազմակերպվում է նաեւ ցուցահանդես` տարածաշրջանների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաեւ առկա գործակցության արդյունքները ներկայացնելու նպատակյով:

Առաջին համաժողովի արդյունքների ամփոփումից հետո` երկու երկրների միջեւ միջտարածաշրջանային կապերի ակտիվացման նպատակով ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ձեւավորվել է միջտարածաշրջանային համագործակցության հարցերը համակարգող աշխատանքային խումբ` ՀՀ տարածքային կառավարման եւ ՌԴ տարածքային զարգացման փոխնախարարների համանախագահությամբ: Աշխատանքային խմբի խնդիրը միջտարածաշրջանային համագործակցության խորացման հետ կապված հարցերի քննարկումն ու կողմերին համապատասխան առաջարկությունների ներկայացումն է:


**
Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողով. անցկացվել է 2011թ. ապրիլի 18-19-ին Երեւանում` "Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ" խորագրով (համաժողովի վերաբերյալ մանրամասն` այստեղ):

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողով. անցկացվել է 2012թ. հոկտեմբերի 13-ին` "Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն -2012" խորագրով (համաժողովի վերաբերյալ մանրամասն` այստեղ):

Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողով. անցկացվել է 2013թ. դեկտեմբերի 2-ին և 3-ին Գյումրիում և Երևանում`  "Հայաստան: Ռուսաստան: Մաքսային միություն" խորագրով (համաժողովի վերաբերյալ մանրամասն` այստեղ):

Հայ-ռուսական միջտարածաշրջանային չորրորդ համաժողով. անցկացվել է 2015թ. նոյեմբերի 2-ին և 3-ին Երևանում` «Հայաստան-Ռուսաստան. Եվրասիական տնտեսական միություն. Միջտարածաշրջանային համագործակցության նոր հեռանկարներ» խորագրով (համաժողովի վերաբերյալ մանրամասն` այստեղ):

Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ համաժողով. անցկացվել է 2016թ. հոկտեմբերի 14-ին Երևանում (համաժողովի վերաբերյալ մանրամասն` այստեղ):

Հայ-ռուսական միջտարածաշրջանային վեցերորդ համաժողով. անցկացվել է 2017թ. հոկտեմբերի 6-ին Երևանում (համաժողովի վերաբերյալ մանրամասն` այստեղ):

Հայ-ռուսական միջտարածաշրջանային յոթերորդ համաժողով. անցկացվել է 2018թ. հունիսի 29-ին Երևանում (համաժողովի վերաբերյալ մանրամասն` այստեղ):

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին