ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Տեղեկատվական կենտրոն

Լրագրողների հավատարմագրման կարգ

                                                                                    Կ Ա Ր Գ
                 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ                                            ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ  ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              1. Սույն կարգը սահմանում է լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի կամ լրատվական գործունեություն իրականացնող ֆիզիկական անձի (այսուհետ` լրագրող)` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմում (այսուհետ` Աշխատակազմ) հավատարմագրման կանոնները և հավատարմագրված լրագրողի` Աշխատակազմում գործունեության կազմակերպման հիմնադրույթները` նպատակ ունենալով ապահովել Աշխատակազմի գործունեության թափանցիկությունը և այդ գործունեության մասին անմիջական տեղեկատվություն ստանալու նպատակով լրագրողների համար ստեղծել բարենպաստ պայմաններ:
2. Լրագրողի հավատարմագրումն իրականացվում է «Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և սույն կարգին համապատասխան:
3. Հավատարմագրված լրագրողի գործունեությունը Աշխատակազմի տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կարգով` խոսքի ազատության ապահովման` միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներին համապատասխան:
4. Աշխատակազմը`
1) որևէ ձևով կամ որևէ եղանակով չի իրականացնում հավատարմագրված լրագրողի մասնագիտական գործունեության գրաքննություն.
2) հավատարմագրված բոլոր լրագրողների համար ապահովում է ոչ խտրական պայմաններ.
3) լրագրողների համար նախատեսված տեղեկատվությունը հավատարմագրված բոլոր լրագրողներին տրամադրում է միաժամանակ.
4) հավատարմագրված բոլոր լրագրողներին հնարավորինս շուտ տեղեկացնում է Աշխատակազմի այն միջոցառումների ժամանակի և անցկացման վայրի մասին, որոնք կազմակերպվում են լրագրողների համար կամ նախատեսված է լրագրողների մասնակցությունը միջոցառումներին (այսուհետ` Աշխատակազմի միջոցառումներ):
5. Տեղեկատվությունը լրագրողին փոխանցելու պատշաճ ձև է համարվում էլեկտրոնային փոստով հաղորդումը: Լրագրողի էլեկտրոնային հասցեի բացակայության դեպքում Աշխատակազմը միջոցներ է ձեռնարկում տեղեկատվությունն այլ միջոցներով փոխանցելու համար:
6. Աշխատակազմը, ոչ ուշ, քան երկու ամիսը մեկ անգամ, հավատարմագրված լրագրողներին տրամադրում է համառոտ ամփոփագիր Աշխատակազմի գործունեության արդյունքների մասին՝ ամփոփագիրը տեղադրելով պաշտոնական կայքէջում:
7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարն առնվազն յուրաքանչյուր վեց ամիսը մեկ անգամ, իր գործունեության նախընթաց արդյունքների մասին հաղորդումով հանդես է գալիս մամուլի ասուլիսում` Աշխատակազմում հավատարմագրված լրագրողների մասնակցությամբ:
8. Աշխատակազմում լրագրողների հավատարմագրման և հավատարմագրված լրագրողների գործունեության կազմակերպման աշխատանքներն իրականացնում է Աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինը (այսուհետ՝ Բաժին):
9. Աշխատակազմում գործունեությունը լուսաբանելու նպատակով լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողը գրավոր դիմում է ներկայացնում Աշխատակազմ՝ նշելով`
1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, նրա ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում), բնակության վայրը (հասցեն).
2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի ազգանունը, անունը, հայրանունը (եթե հայրանունը նշված է անձնագրում).
3) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները).
4) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեները, հեռախոսահամարներն ու հեռապատճենների համարները (եթե այդպիսիք առկա են):
10. Աշխատակազմը վարում է լրագրողների հավատարմագրման մատյան:
11. Լրագրողին (լրագրողներին) հավատարմագրելու համար լրատվական գործունեություն իրականացնողի դիմումն ստացվելուց հետո, այն Բաժնի կողմից անմիջապես գրանցվում է լրագրողների հավատարմագրման մատյանում, որտեղ նշվում են դրա ստացման օրը և սույն կարգի 9-րդ կետով նախատեսված` դիմումում մատնանշված տեղեկությունները: Մատյանի համապատասխան սյունակներում գրանցվում են լրագրողին հավատարմագրելու կամ դա մերժելու մասին գրառումը, դրա մասին լրատվական գործունեություն իրականացնողին գրություն ուղարկելու օրը, հավատարմագրման վերջնաժամկետը, հավատարմագրման դադարեցման մասին նշումը, հավատարմագրման դադարեցման հիմնավորումը (համառոտ) և այլ տեղեկություններ:
12. Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ մատնանշվելու դեպքում` տվյալ ժամկետով:
13. Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:
14. Բաժինը, սույն կարգի 9-րդ կետում նշված դիմումն ստացվելուց հետո հնգօրյա ժամկետում, լրագրողին հավատարմագրելու կամ նրա հավատարմագրումը մերժելու մասին գրառում է կատարում լրագրողների հավատարմագրման մատյանում և դրա մասին գրություն է ուղարկում լրատվական գործունեություն իրականացնողին:
15. Լրագրողի հավատարմագրումը մերժվում է, եթե սույն կարգի 9-րդ կետում նշված դիմումը չի բովանդակում սահմանված տեղեկությունները կամ խախտվում է սույն կարգի 13-րդ կետի պահանջը կամ առկա է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու` սույն կարգի 18-րդ կետի «1», «2» կամ «3» ենթակետերում նշված հիմքերից որևէ մեկը:
16. Հավատարմագրված լրագրողների ցուցակը հանձնվում է Աշխատակազմի անցագրային կետ:
17. Ցուցակում փոփոխությունները և լրացումները կատարվում են լրագրողների հավատարմագրման մատյանում կատարված գրառումներին համապատասխան այդ գրառումները կատարվելուց անմիջապես հետո:
18. Աշխատակազմը լրագրողի հավատարմագրումը կարող է դադարեցնել, եթե`
1) նա անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչվել դատական կարգով.
2) դատապարտվել է դիտավորյալ հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.
3) նա տարածել է Աշխատակազմի գործունեության մասին այնպիսի տեղեկություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, ինչը հաստատվել է դատարանի վճռով.
4) հավատարմագրումը դադարեցնելու մասին դիմել է նրան հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը.
5) դադարել է գործել լրագրողին հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողը, և դադարեցվել է լրագրողի ներկայացրած լրատվության բոլոր միջոցների տարածումը:
19. Լրագրողի հավատարմագրման դադարեցումն իրականացվում է լրագրողների հավատարմագրման մատյանում համապատասխան գրառում կատարելու միջոցով:
20. Բաժինը լրագրողի հավատարմագրման դադարեցման մասին մեկօրյա ժամկետում գրությամբ հայտնում է լրագրողին և (կամ) հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողին:
21. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար սույն կարգի 9-րդ կետով նախատեսված դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը, իսկ բնօրինակը ներկայացնում է լրագրողը:
22. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման դադարեցման հիմք է Հայաստանի Հանրապետությունում նրա հավատարմագրման դադարեցումը:
23. Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի Աշխատակազմում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրումը չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի առանձնացված ստորաբաժանումը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրման խնդիրը:
24. Հավատարմագրված լրագրողն իրավունք ունի`
1) ստանալու լրատվության միջոցների համար նախատեսված տեղեկատվությունը.
2) նախապես տեղեկացված լինել Աշխատակազմի միջոցառումների անցկացման մասին և ծանոթանալ առկա տեղեկատու նյութերին.
3) մասնակցելու Աշխատակազմի միջոցառումներին.
4) հավատարմագրված այլ լրագրողների հետ համահավասար օգտվելու հավատարմագրված լրագրողների համար ստեղծված պայմաններից.
5) Աշխատակազմում հավատարմագրված լինելու հանգամանքից անկախ, տեղեկատվության ազատության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով դիմելու և ստանալու իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը:
25. Պատասխանատու անձը, լրագրողի մասնագիտական գործունեությանն օժանդակելու նպատակով` նրա միջնորդությամբ, կազմակերպում է այցելություններ Աշխատակազմի ստորաբաժանումներ և հանդիպումներ Աշխատակազմի պաշտոնատար անձանց հետ:
26. Աշխատակազմի միջոցառմանը մասնակցել կամ ներկա կարող է գտնվել յուրաքանչյուր լրատվության միջոցը ներկայացնող մեկ լրագրող և մեկ լուսանկարիչ կամ տեսաձայնագրման մեկ օպերատոր, եթե ձեռք չի բերված այլ պայմանավորվածություն Պատասխանատու անձի հետ և եթե ավելի մեծ թվով լրագրողների, լուսանկարիչների ու օպերատորների մասնակցությունը չի սահմանափակի հավատարմագրված այլ լրագրողների մասնակցության հնարավորությունը:
27. Աշխատակազմի միջոցառումներից դուրս լրագրողի այցելությունը Աշխատակազմ համաձայնեցվում է Պատասխանատու անձի հետ, և այդ դեպքում նա, ինչպես և միջոցառումների ժամանակ, Աշխատակազմ է այցելում սույն կարգի 16-րդ կետում նշված ցուցակի և անձը հաստատող փաստաթղթի հիման վրա` առանց Աշխատակազմի տարածք մուտքի անցագրի:
28. Պատասխանատու անձի` Աշխատակազմի տարածքում հավատարմագրված լրագրողի աշխատանքի կազմակերպմանն ուղղված ցուցումները պարտադիր են հավատարմագրված լրագրողի համար:

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին