ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Համաժողովներ

Գյուղական համայնքների համաժողով

 Գյուղական համայնքների համաժողով

 

Գյուղական համայնքների համաժողովների անցկացման սկիզբը դրվեց 2011թ-ին, երբ Տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 15-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Ջերմուկում կազմակերպվեց առաջին համաժողովը: Այն գյուղական համայնքների խնդիրները քննարկելու նոր ձեւաչափ էր, եւ առաջին համաժողովի արդյունքները հաշվի առնելով` որոշվեց միջոցառումը դարձնել ամենամյա:

Համաժողովների նպատակը ուշադրությունը գյուղական համայնքների խնդիրների վրա հրավիրելն ու համայնքների զարգացմանն աջակցելն է` իրականացվող ծրագրերի եւ քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության, ոլորտում առկա դրական փորձի փոխանակման, շահագրգիռ մարմինների ու կառույցների միջեւ երկխոսության միջոցով: Համաժողովներին մասնակցում են պետական մարմինների, համայնքներում ծրագրեր իրականացնող միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտային փորձագետներ, ինչպես նաեւ յուրաքանչյուր մարզից համայնքների ղեկավարներ ու ավագանու անդամներ:

Համաժողովի ընթացքում քննարկվում են տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների ամենաարդիական խնդիրները: Ընդ որում` քննարկվող հարցերի շրջանակն ամեն տարի կարող է փոփոխվել` հաշվի առնելով ոլորտում իրականացվող բարեփոխումները, գյուղական տարածքների զարգացման նոր մարտահրավերները, օրենսդրական փոփոխություններն ու մի շարք այլ հանգամանքներ: Նշված խնդիրները սովորաբար քննարկվում են կլոր սեղանների ժամանակ` շահագրգիռ կողմերի, փորձագետների ներկայությամբ: Ներկայացվում է նաեւ կոնկրետ խնդիրների լուծման վերաբերյալ թե միջազգային, եւ թե տեղական դրական փորձը: Քննարկումների ժամանակ բարձրացված խնդիրներն ամփոփվում են, որոնք Տարածքային կառավարման նախարարությունը հաշվի է առնում ոլորտի վերաբերյալ հետագա քաղաքականությունը մշակելիս:

Համաժողովի մասնակիցների հետ ավանդաբար հանդիպում են ՀՀ նախագահը եւ վարչապետը` ներկայացնելով տեղական ինքնակառավարման համակարգի եւ գյուղական համայնքների նկատմամբ պետական քաղաքականության ուղղությունները:

Համաժողովի կազմակերպիչներն են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը եւ "Հայաստանի համայնքների միություն" իրավաբանական անձանց միությունը:

**

Գյուղական համայնքների հինգերորդ համաժողով` 2015թ. նոյեմբերի 10 (համաժողովի վերաբերյալ մանրամասն`այստեղ)

Գյուղական համայնքների չորրորդ համաժողով`   2014թ. նոյեմբերի 7-8(համաժողովի վերաբերյալ մանրամասն`այստեղ)

Գյուղական համայնքների երրորդ համաժողով`    2013թ.  հոկտեմբերի 3-5 (համաժողովի վերաբերյալ մանրամասն`այստեղ)

Գյուղական համայնքների երկրորդ համաժողով`   2012թ. հոկտեմբերի 5-6 (համաժողովի վերաբերյալ մանրամասն`այստեղ)

Գյուղական համայնքների առաջին համաժողով`  2011թ. հոկտեմբերի 10-11 (համաժողովի վերաբերյալ մանրամասն`այստեղ)


 

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին