ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Տարածքային կառավարման համակարգ

Մարզպետների գործունեության գնահատում

 ՀՀ կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի <<Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման կարգը, Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները, ինչպես նաև դրանց հիման վրա ձևավորվող գնահատականների միավորները հաստատելու մասին>> թիվ 562-Ն որոշման համաձայն յուրաքանչյուր տարի իրականացվում է ՀՀ մարզպետների գործունեության գնահատում:
ՀՀ մարզպետների գործունեությունը գնահատվում է ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի թիվ ՆՀ-728 հրամանագրով սահմանված բնագավառներում ՀՀ մարզպետներին վերապահված լիազորությունների իրականացման արդյունավետությունը գնահատելու նպատակով:
Յուրաքանչյուր բնագավառում մարզպետի գործունեությունը գնահատում է տվյալ բնագավառի պետական լիազոր մարմինը:
ՀՀ մարզպետների տվյալ տարվա գործունեության արդյունքները գնահատվում և հրապարակվում են մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը:

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին