Վարչական ԵՎ դատական գործընթացներ

Դատական կարգով բողոքարկում

2014-2016 թվականների ընթացքում ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվում է 1 հայց, իսկ ՀՀ վարչական դատարանի վարույթում՝ 3 հայց, որից մեկը կասեցված է: Սույն գործերից մեկում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանդիսանում է երրորդ անձ, մյուս բոլոր գործերում՝ որպես պատասխանող:

 Ներկայացնում ենք դատական կարգով բողոքարկվող գործերի հակիրճ նկարագրությունը:

1. Վլադիմիր Արտաշի Մոսեսյանը, Կարինե Վազգենի Թովմասյանը, Նելլի Ռոբերտի Բաբայանը, Ալեքսանդր Սերգեյի Առուստամյանը, Էդուարդ Նիկիտի Մուրադյանը, Վլադիմիր Էդուարդի Մուրադյանցը, Սերգեյ Էդուարդի Մուրադյանցը, Էմմա Միխայիլի Բալայանը, Ռաիսա Սերգեյի Առուստամյանը, Հայկանուշ Արմենակի Լալազարյանը, Գեննադի Շմավոնի Միրզոյանը, Շմավոն Սերգեյի Միրզոյանը, Թամարա Արտյոմի Չիրկինյանը, Հասմիկ Երվանդի Կարապետյանը, Ստելլա Ռուբենի Պետրոսյանը և Նադեժդա Շամիրի Շախրամանյանը հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ղեկավար Արայիկ Մկրտչյանի և ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության` խնդրելով պարտավորեցնել պատասխանող ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքին ճանաչելու գործով հայցվորների սեփականության իրավունքն իրենց հատկացված, իրենց կողմից տիրապետվող, օգտագործվող բնակարանների նկատմամբ։
Հայցվորների ներկայացուցիչը միաժամանակ միջնորդել է հետաձգել կամ տարաժամկետել պետական տուրքի վճարումը, պատճառաբանելով, որ հայցվորները գտնվում են ոչ բարվոք տնտեսական պայմաններում։
Վարչական դատարանը կայացրել է որոշում պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու վերաբերյալ հայցվորների միջնորդությունը մերժելու և հայցադիմումը և կից փաստաթղթերը հայցվորներին վերադարձնելու մասին։
2016 թվականի փետրվարի 16-ին հայցադիմումը կրկին ներկայացվել է դատարան, որն ընդունվել է վարույթ:
2016 թվականի մայիսի 10-ին, հունիսի 23-ին և հուլիսի 22-ին կայացել են նախնական դատական նիստեր,որոնց արդյունքում դատարանը իր 2016 թվականի հուլիսի 22-ի որոշմամբ գործը համարվել է նախապատրաստված և նշանակվել է դատաքննություն:
(Հետագա ընթացքի մասին կարող եք տեղեկանալ   հղումով)

2. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մելքումյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Ռուզաննա Պողոսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, երրորդ անձ` ՀՀ տարածքային կառավարման նախարարություն` 08.10.2013թ. թիվ 1764-Ա հրամանը և 29.01.2014թ. թիվ 68-Ա հրամանը անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին: Սույն գործով ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը հանդիսանում է երրորդ անձ:
(Հետագա ընթացքի մասին կարող եք տեղեկանալ   հղումով)

3. ՀՀ վարչական դատարանի դատավոր Ա.Ավագյանի վարույթում է գտնվում թիվ ՎԴ/6653/05/15 վարչական գործն ըստ հայցի <<Օրիենթ Սթոն>> ՍՊԸ-ի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի` Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի ղեկավար Ս. Գրիգորյանի` <<Օրիենթ Սթոն>> ՍՊԸ-ի կողմից շահագործվող հանքարդյունահանման տեղամասի տարածք տանող ճանապարհը հողային անանցանելի պատնեշներով արգելափակելու գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
2016 թվականի մարտի 3-ին և հուլիսի 7-ին կայացել են նախնական դատական նիստեր:
(Հետագա ընթացքի մասին կարող եք տեղեկանալ  հղումով)

4. 21.07.2011 թվականից սկսած մինչև 18.03.2014 թվականը ՀՀ վարչական դատարանում քննվում է Գագիկ Սլոյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ տարածքային կառավարման նախարարության թիվ ՎԴ/3329/05/11 դատական գործը` ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ N 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ Կ-1013 հրամանը վերացնելու, Գագիկ Սլոյանին նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար Գագիկ Սլոյանին իր միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու պահանջների մասին: ՀՀ վարչական դատարանի 10.10. 2011թ որոշմամբ վարչական գործի վարույթը կասեցվել է մինչև ՀՀ վարչական դատարանում թիվ ՎԴ/1932/05/11 վարչական գործով կայացվելիք գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը: 11.07.2012 թվականի որոշմամբ ՀՀ վարչական դատարանը վերսկսել է վարչական գործի վարույթը և 2013 թվականի հուլիսի 9-ին վճռել է` Գ. Սլոյանի հայցը մերժել: ՀՀ վարչական դատարանի վճռի դեմ բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 06.09.2013թ որոշմամբ ընդունվել է վարույթ: Այնուհետև հայցը մերժվել է: Հայցվորը դիմել է Վճռաբեկ դատարան, սակայն ՀՀ Վճռաբեկ դատարանը մերժել է վճռաբեկ բողոքի ընդունումը:
2014 թվականի հունվարի 7-ից ուժի մեջ է մտել ՀՀ վարչական դատավարության նոր օրենսգիրքը, որով հանրային ծառայությունից ազատելու հետ կապված վեճերը դարձան ընդդատյա ՀՀ վարչական դատարանին: Ուստի հայցը 2014 թվականի հոկտեմբերի 17-ին կրկին ներկայացվել է ՀՀ վարչական դատարան,որն ընդունվել է վարույթ (թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործ):
ՀՀ վարչական դատարանն իր 2015 թվականի փետրվարի 4-ի որոշմամբ թիվ ՎԴ/2107/05/14 վարչական գործի վարույթն ըստ հայցի՝ Գագիկ Սլոյանի ընդդեմ ՀՀ տարածքային կառավարման նախարարության, Երևանի քաղաքապետարանի՝ «ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավարի 17.06.2011թ. թիվ 118-Ա հրամանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի 17.06.2011թ. Կ-1013 հրամանը վերացնելու, Երևանի քաղաքապետարանին՝ Գագիկ Սլոյանին իր նախկին աշխատանքին վերկանագնելուն և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելուն պարտավորեցնելու» պահանջների մասին կասեցրել է մինչև ՀՀ տարածքային կառավարման նախարարության վերակազմակերպման ավարտը։
(Հետագա ընթացքի մասին կարող եք տեղեկանալ   հղումով)
 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-89

Բաժանորդագրում նորություններին