ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Ծրագրեր ԵՎ գերակա խնդիրներ

''Քաղաքապետերի դաշնագիր՝ ԱրԵՎելք՛՛ տարածաշրջանային ծրագիր


«Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը կոչված է համընդհանուր կամավորական պատասխանատվությամբ միավորելու տեղական ինքնակառավարման մարմիններին և տարածաշրջանային իշխանություններին՝ հօգուտ «կանաչ տնտեսական աճ»-ի և կյանքի որակի բարելավման: Դաշնագիրը ստորագրող համայնքները կամավոր կերպով հանաձայնվում են իրենց վարչական տարածքների ներքո էներգաարդյունավետության և վերականգվող էներգիայի ոլորտներում իրականացնել համապատասխան գործողություններ, որոնք թույլ կտան մինչև 2020թ. առնվազն 20 %-ով կրճատելու ածխաթթու գազի (CO2) արտանետումները` համայնքի կողմից ընտրված ելակետային տարվա արտանետումների մակարդակի համեմատ: Այդ նպատակին հասնելու համար քաղաքային իշխանությունները պետք է մշակեն և իրականացնեն Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրեր (ԿԷԶԳԾ), որոնցում գնահատվում են քաղաքային համայնքներում ելակետային տարում CO2-ի արտանետումներն ըստ հիմնական աղբյուրների, ինչպես նաև նկարագրվում են այդ արտանետումների նվազեցմանն ուղղված միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները և ֆինանսավորման աղբյուրները:

Նախաձեռնությունը սկզբում նախատեսված էր Եվրամիության անդամ երկրների քաղաքների համար, սակայն 2011թ. սեպտեմբերին մեկնարկել է «Աջակցություն Արևելյան Գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքներին Քաղաքապետերի Դաշնագրի գործընթացին մասնակցության համար» (Քաղաքապետերի դաշնագիր` Արևելք) տարածաշրջանային ծրագիրը, որին մասնակցում են 11 երկրներ, այդ թվում նաև Հայաստանը:

2016թ. ապրիլի 28-ին ԵՀ Էներգետիկայի գլխավոր տնօրինության և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև կնքվել է գործընկերության համաձայնագիր, համաձայն որի Նախարարությունը ստանձնում է ԵՀ-ի «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության Ազգային համակարգողի դերը Հայաստանում:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, որպես Քաղաքապետերի դաշնագրի Ազգային համակարգող, համագործակցում է Դաշնագրին անդամակցող համայնքների հետ, որպեսզի նպաստի հայաստանյան քաղաքներում կայուն էներգետիկ ռազմավարությունների մշակմանը և իրականացմանը, ինչը ի վերջո կնպաստի համայնքների զարգացմանը և Հայաստանի էներգետիկ անկախության ամրապնդմանը:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը իր գործունեությունն իրականացնում է համագործակցելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ, որը նույնպես հանդիսանում է Հայաստանում Քաղաքապետների դաշնագրի Ազգային համակարգող:

Մասնակցությունը «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը համայնքներին հնարավորություն է ընձեռում ապահովել հետևյալ արդյունքները՝

  • բարելավել շրջակա միջավայրը` նվազեցնելով ջերմոցային գազերի և այլ նյութերի արտանետումների մակարդակը,
  • բացահայտել քաղաքային տնտեսության էներգասպառման հիմնական ոլորտները և գնահատել այդ ոլորտներում էներգախնայողության տեխնիկական և տնտեսական ներուժը,
  • բարձրացնել մատուցվող ծառայությունների (օրինակ` արտաքին լուսավորության, ջերմամատակարարման, տրանսպորտի և այլն) որակը և հարմարավետության պատշաճ մակարդակը,
  • նպաստել քաղաքի մակարդակով էներգետիկ ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը,
  • մշակել և ըստ առաջնահերթության դասակարգել էներգախնայողական միջոցառումները,
  • նպաստել առաջարկվող միջոցառումների իրականացմանն ուղղված տեղական և միջազգային ներդրումների ներգրավմանը և աշխատատեղերի ստեղծմանը,
  • նվազեցնել էներգասպառման հետ կապված քաղաքապետարանի ծախսերը:


Համաձայն միջազգային ընթացակարգի, Դաշնագրին միանալու ցանկություն ունեցող համայնքները պետք է կատարեն հետևյալ գործողությունները.

  • Անդամակցում Դաշնագրին
  • Քաղաքի կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրի (ԿԷԶԳԾ) մշակում
  • Քաղաքապետարանի կազմում համապատասխան վարչական ռեսուրսների ստեղծում
  • ԿԷԶԳԾ-ի միջոցառումների իրականացում և մոնիտորինգ
  • Էներգետիկ օրերի կազմակերպում


Ֆինանսական աջակցություն: Դաշնագրին անդամակցող Արևելյան Գործընկերության և Կենտրոնական Ասիայի քաղաքներին աջակցության նպատակով Եվրահանձնաժողովի կողմից ստեղծվել են ֆինանսական աջակցության տարբեր մեխանիզմներ, որոնք տրամադրում են դրամաշնորհային և վարկային միջոցներ` քաղաքների ԿԷԶԳԾ-երում նշված միջոցառումների իրականացման համաֆինանսավորման համար: Հայաստանում Դաշնագրի շրջանակում ֆինանսական աջակիցներն են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (EBRD), Ներդրումների եվրոպական բանկ (EIB), Համաշխարհային էկոլոգիական հիմնադրամ (GEF) (ներառյալ EBRD, UNDP, UNEP, UNIDO, IBRD), Եվրասիական Զարգացման բանկ (EDB), Ասիական զարգացման բանկ (ADB), Համաշխարհային բանկ (IFC Subnational Finance), ԱՄՆ միջազգային զարգացման գործակալություն (USAID), KfW և այլն:

Դաշնագրի կարգավիճակը Հայաստանում
2016թ. ապրիլ ամսվա դրությամբ Դաշնագրին միացած հայաստանյան քաղաքների ցանկը բերված է ստորև՝

  1. Ծաղկաձոր` միացել է 09.06.2009թ.
  2. Հրազդան` միացել է 21.05.2013թ.
  3. Ապարան` միացել է 02.09.2013թ.
  4. Սպիտակ` միացել է 22.05.2014թ.
  5. Վայք` միացել է 27.05.2014թ.
  6. Գյումրի` միացել է 13.06.2014թ.
  7. Արթիկ՝ միացել է 20.06.2014թ.
  8. Դիլիջան՝ միացել է 27.06.2014թ.
  9. Աշտարակ
10. Գորիս՝  միացել է 26.10.2016թ.
11. Կապան՝  միացել է 26.10.2016թ.
12. Ալավերդի՝ միացել է 26.10.2016թ.
13. Փարաքար՝ միացել է 26.10.2016թ.

 

 

 

 

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին