ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն



Տարածքային կառավարման համակարգ

Սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության ծրագիր

        ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցություն

2014 թվականի դեկտեմբերի 18-ին ՀՀ կառավարությունն ընդունեց որոշում «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության փոխհատուցման ենթակա ծավալների, փոխհատուցման կարգի և փոխհատուցում ստացող սահմանամերձ համայնքների ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի № 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» № 1444-Ն որոշումը, որով սոցիալական աջակցություն է տրամադրվում ՀՀ Արարատի (թվով 2), Գեղարքունիքի (թվով 2), Վայոց Ձորի (թվով 5) և Տավուշի մարզերի (թվով 25) 34 սահմանամերձ համայնքների բնակիչներին: Աջակցություն ստացող համայնքերի ցանկը ներկայացվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից: Դրանք, մասնավորապես, հանդիսանում են այն համայնքները, որոնք վերջին հինգ տարիների ընթացքում՝ Ադրբեջանի հանրապետության կողմից ենթարկվել են գնդակոծության: Աջակցությունը տրամադրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի, և հողի հարկի ու գույքահարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով: Որոշմամբ ՀՀ կառավարությունը 2016 թվականի համար աջակցություն է տրամադրում բաժանորդների սպառած գազի ծավալի (մինչև 30 խմ) 50%-ի չափով, իսկ սպառած էլեկտրաէներգիայի ծախսի համար (մինչև 120 կվտ)՝ 50%-ի չափով: Աջակցություն տրամադրվում է նաև այն բաժանորդներին, որոնք «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդ չեն, սակայն հանդիսանում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդներ: Վերոնշյալ բաժանորդների համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2016 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածի համար էլեկտրաէներգիայի ծախս ունեցող ամիսներին տրամադրվելու է 15 խոր. մետր, տարվա ընթացքում աճողական մինչև 180 խոր. մետր բնական գազի քանակության արժեքին համապատասխան գումար: Իսկ ոռոգման ջրի համար նախատեսված աջակցությունը տրամադրվում է սահմանամերձ համայնքներում ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքում գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից օգտագործված ոռոգման ջրի դիմաց տվյալ տարում գանձվող վարձավճարների 50 տոկոսի չափով: Ամբողջությամբ փոխհատուցվում է նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկը և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկը:

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Արթուր Իվանյանին Հեռ (010)-51-13-28

Բաժանորդագրում նորություններին