Ղեկավար կազմ

Աշոտ Սեդրակի Պետրոսյան, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն

Աշոտ Սեդրակի Պետրոսյանը ծնվել է 1956 թվականի մայիսի 1-ին ՀՍՍՀ Տաշիրի (Կալինինո) շրջան գյուղ Մեծավանում (Շահնազար):
1963-73թթ.ընդունվել և ավարտել է Մեծավանի միջնակարգ դպրոցը:
1974թ. զորակոչվել է ՍՍՀՄ զինված ուժեր: 1975թ. ընդունվել է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմաքաղաքական համազորային ուսումնարանը:
1979թ. ավարտելով վերոհիշյալ զինվորական ուսումնարանը, Հունգարիայում՝ նշանակվել է 13-րդ գվարդիական տանկային դիվիզիայի, 6-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդում վաշտի հրամանատարի տեղակալի պաշտոնին՝ քաղաքական գծով, շուտով նշանակվում է նույն գնդի կոմերիտմիության կոմիտեի քարտուղար,այնուհետև 902-րդ առանձին դեսանտա-գրոհային զորամասի հրամանատարի տեղակալ` մինչև 1984թվականը:
1984-1986թթ. ծառայել է հեռավոր արևելքում` Ամուրի մարզում, որպես դեսանտա-գրոհային,այնուհետև հետախուզության զորամասի հրամանատարի տեղակալ:
1986 թվականին ընդունվել և 1989 թվականին ավարտել է Մոսկվայի Լենինի անվան ռազմա-քաղաքական ակադեմիան: Ավարտելուց հետո նշանակվել է 100-րդ դիվիզիայի մոտոհրաձգային ուսումնական 1-ին գնդի հրամանատարի տեղակալի պաշտոնին՝ քաղաքական գծով:
1989-1990թթ.ծառայել է Թբիլիսիում, այնուհետև ՀԽՍՀ 7-րդ բանակի Երևանի մայրաքաղաքային գնդում, որպես գնդի հրամանատարի տեղակալ: 1991թ. նշանակվել է ՆԳՆ հատուկ գնդի հրամանատար մինչև 1992թ.:
1991թ. նշանակվելով ՀՀ ՆԳՆ զորքերի հատուկ նշանակության գնդի հրամանատարի պաշտոնին, մասնակցել է Շահումյանի, Տավուշի, Իջևանի, Գորիսի, Կապանի, Մեղրու սահմանների ինքնապաշտպանական մարտերին:
1992թ. հունվարի 28-ին նշանակվել է ՀՀ ՊՆ առաջին դեսանտա-գրոհային գնդի հրամանատարի պաշտոնին, հունիս ամսից մինչև նոյեմբեր ամիսը իր մասնակցությունը բերելով Լաչինի ինքնապաշտպանական մարտերին:
1993 թվականին Աշոտ Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին:
1995 թվականի աշնանը նշանակվել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի 1-ին տեղակալի պաշտոնին:
1996 թվականին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնին:
1997 թվականին ՀՀ ՊՆ Ռազմական ուսումնարանի պետի պաշտոնին այնուհետև, Ռազմական ինստիտուտի պետի պաշտոնին,տալով առաջին շրջանավարտները:
1999 թվականին իր զեկուցագրի համաձայն,գեներալ-մայոր Աշոտ Պետրոսյանը զորացրվել է ՀՀ ԶՈւ պահեստազոր:
1999թ. նշանակվել է «Հայփոստ»-ի գործադիր գլխավոր տնօրեն և պաշտոնավարել մինչև 2000 թվականը:
2000 թվականի նոյեմբերից նշանակվել է ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության («Հայլեռտեխհսկողություն») վարչության պետ:
2006 թվականի մարտի 21-ից մինչև 2008 թվականի մայիսի 15-ը ղեկավարել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:
2008 թվականի մայիսի 15-ից մինչ օրս՝ ղեկավարում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը:

Կուսակցական պատկանելությունը
Անկուսակցական

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

Վլադիմիր Սամվելի Հովսեփյան, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Ծնվել է 1981թվականին Երևանում:

1988թ-ին ընդունվել և 1999թ-ին ավարտել է Երևանի 116 միջնակարգ դպրոցը:
1999 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի Երկրաբանական ֆակուլտետը:
2004 թվականին ընդունվել է ԵՊՀ-ի Տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան:
2000-2003թթ.աշխատել է «Խարիսխ գրուպ» ՍՊԸ-ի արտադրամասի պետ
2003-2006թթ. - «Խարիսխ գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն
2006-2007թթ.- «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես գլխավոր մասնագետ
2007-20011թթ.- «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես վարչության պետ
2011թ. «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես տնօրենի տեղակալ: 

 

 

 

Բաբայան Խաչատուր Գեորգիի, «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ

Ծնվել է 1961 թվականի մայիսի 5-ին, Երևանում:

1979թթ.ավարտել է Երևանի թիվ 114 միջնակարգ դպրոցը
1982թթ .ծառայել է խորհրդային բանակում
1988թթ. ավարտել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի լեռնամետալուրգիական ֆակուլտետը, որակավորումը` լեռնային ինժեներ-շինարար
1986թ.-ավարտել է Պոլիտեխնիկական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը՝ստանալով տեխնիկական թարգմանչի և ինֆորմատիկի որակավորում
1988-1991թթ.աշխատել է ԵրՊի գիտահետազոտական ամբիոնում, որպես կրտսեր գիտաշխատող
1989-2006թթ. աշխատել է <<Հայէլեկտրատեխհսկողություն>>տեսչությունում, որպես գլխավոր մասնագետ
2006թ. աշխատել է <<Ջի Էմ Մաղարո>>ԲԲԸ-ում, որպես Մղարթի ոսկու հանքի տնօրեն
2006-2012թթ.` «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես բաժնի պետ
2012-2014թթ.` «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ում, որպես վարչության պետի տեղակալ
2014թ.-ին նշանակվել է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

 

Թեժ գիծ

Հեղինե Ալեքսանյան` Աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջատար մասնագետ: Հեռ (010)-51-13-62 ---------------------------------------------------- Մաքուր Հայաստան ծրագրի հարցերով կարող եք զանգահարել Հեռ (010)-51-13-98

Բաժանորդագրում նորություններին